Կրթական լուծումներ, որոնց կարող եք վստահել
Բացահայտե՛ք ընտրյալ դասընթացների կատալոգը, որը նախատեսված է ձեր անձնային աճը խթանելու համար: Ուսումնասիրե՛ք մեր կատալոգը և բացահայտե՛ք ձեր ներուժն այսօր:
Առաջնորդություն
Դասընթացի նպատակն է զարգացնել դրական կատարողականի մշակույթ գերազանց առաջնորդության միջոցով՝ բիզնես աճ ապահովելու համար:
16 ժամ
110․000 ՀՀ դրամ
Կառավարում
Դասընթացի նպատակն է ոգեշնչել ղեկավարներին՝ կիրառելու վարքագծեր, որոնք մոտիվացնում են անձնակազմին՝ խթանելով գերազանց բիզնես արդյունքներ:
16 ժամ
110․000 ՀՀ դրամ
Դիզայն մտածողություն
Դասընթացի նպատակն է ներկայացնել դիզայնի մտածողության մոդելը, դրա նպատակը, իրականացման մեթոդները և անհրաժեշտ գործիքները:
16 ժամ
80․000 ՀՀ դրամ
Նախագծերի կառավարում
Դասընթացի նպատակն է վերազինել ծրագրի ղեկավարներին՝ խորը պատկերացում կազմելու ավանդական և աջայլ նախագծերի կառավարման սկզբունքների, տեխնիկաների և գործիքների մասին:
3 ամիս
557․000 ՀՀ դրամ
Փոփոխությունների կառավարում
Դասընթացի նպատակն է վերազինել առաջնորդներին իրենց թիմերում և ընկերությունում փոփոխությունները առաջնորդելու և սահմանված 8 փուլերով իրականացնելու համար:
8 ժամ
80․000 ՀՀ դրամ
Արդյունավետ պատվիրակում
Դասընթացի նպատակն է ներկայացնել պատվիրակության պրակտիկան, կարևորությունը աշխատակիցներին վերահսկելու համար և սովորեցնել ժամանակի կառավարման մատրիցան:
5 ժամ
60․000 ՀՀ դրամ
Կատարողականի
կառավարում
Դասընթացի նպատակն է ղեկավարներին զինել անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և վերաբերմունքով՝ աշխատակիցների կատարողականի ցիկլի արդյունավետ կառավարման համար:
8 ժամ
80․000 ՀՀ դրամ
Հաճախորդների սպասարկում և հաղորդակցում
Դասընթացի նպատակն է առաջնագծի աշխատակիցներին վերազինել անհրաժեշտ վարքագծով, մոտեցումներով և հաճախորդի սպասարկումը առաջնորդելու հմտություններով:
16 ժամ
100․000 ՀՀ դրամ
Կատարողականի հետադարձ կապ
Դասընթացի նպատակն է զարգացնել և ընդլայնել կատարողականի հետադարձ կապ տալու ու ստանալու և կառուցվածքային հետադարձ կապի մոդելի կիրառման կարողությունները:
5 ժամ
80․000 ՀՀ դրամ
Կառուցողական և վարքագծային հարցազրույց
Դասընթացի նպատակն է զարգացնել թիմերի համար ճիշտ մարդկանց ընտրելու հմտությունները, քանի որ ճիշտ մարդիկ են հանդիսանում հաջողության գրավականը:
8 ժամ
80․000 ՀՀ դրամ
Թվեր, որոնք խոսում են մեր մասին
22+
Մշակված առերես կուրսեր
500+
Մշակված առցանց ինտերակտիվ ասինքրոն վիդեո կուրսեր
5+
Մշակված վիրտուալ սինքրոն կուրսեր
3000+
Դասընթացի երջանիկ մասնակիցներ
Մասնագիտական թիմ
Բացահայտե՛ք ուսումնական լուծումների հավաքածուն, որը նախագծված է մեր փորձագիտական թիմի կողմից՝ ձեր զարգացումը ապահովելու համար:
Միքայել Դալլաքյան
Հիմնադիր տնօրեն
Որպես ուսուցման և զարգացման փորձագետ Միքայելն ունի ավելի քան 12 տարվա փորձ բովանդակության մշակման, կորպորատիվ թրեյնինգների, հեռավար ուսուցման համակարգերի և էլեկտրոնային դասընթացների ներդրման ոլորտում: Միքայելը վերապատրաստվել և կատարելագործվել է միջազգային մասնագետների և մենթորների կողմից: Նա ներդնում է իր հոգին և երևակայությունը յուրաքանչյուր նախագծի մշակման ընթացքում և իրականացրել է տասնյակ հաջողված նախագծեր և լուծումներ:


Լիլիթ Պապիկյան
Վերապատրաստման փորձագետ, դասընթացավար և դասախոս
Ունենալով ավելի քան մեկ տասնամյակ փորձ HR կառավարման, ուսուցման և զարգացման, կորպորատիվ վերապատրաստման և կորպորատիվ հոգեբանության ոլորտում՝ Լիլիթը մասնագիտացած է բովանդակության մշակման մեջ և անցկացրել է բազմաթիվ կորպորատիվ դասընթացներ, ինչպես անցանց, այնպես էլ՝ առցանց: Նա հաջողությամբ մշակել և իրականացրել է ավելի քան 7 անցանց դասընթացներ և 4 վիրտուալ դասընթացներ՝ կիրառելով նորարարական ռազմավարություն՝ խթանելու աշխատակիցների ներգրավվածությունը և աճը:
Ինգա Սարգսյան
ՏՏ ծրագրերի ղեկավար | պրոդուկտ ղեկավար | սքրամ մասթեր
Ունենալով ավելի քան 15 տարվա մեծ փորձ նախագծերի կառավարման ոլորտում տարբեր խոշոր արտադրություն իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպություններում, Ինգան հաջողությամբ ղեկավարել և իրականացրել է տարբեր մասշտաբների և բարդության ավելի քան 80 նախագծեր: Նրա փորձն ընդգրկում է ինչպես ավանդական, այնպես էլ Աջայլ նախագծերի կառավարման մեթոդոլոգիաները և պրակտիկաները, ինչպես նաև՝ PMP, SAFe, PSPO և PSM հավաստագրերը: Մասնագիտանալով խմբակային և անհատական վերապատրաստման, ինչպես նաև մենթորության մեջ, նա խորապես հավատարիմ է գիտելիքների փոխանակմանը և սովորողներին ուղղորդելու իրենց նախագծերի կառավարման ճանապարհին: Նա հետևողական է մանրուքներին և բծախնդիր՝ ապահովելով բովանդակության ամենաբարձր որակ իր բոլոր դասընթացներում:

FAQs
Got a question? We’re here to help.