Համաժամանակյա և տարաժամանակյա ուսուցման լուծումներ
Հավասարակշռելով ճկունությունը և ներգրավվածությունը։
Ուսումնասիրելով համաժամանակյա և տարաժամանակյա ուսուցման լուծումների դինամիկան:
Ինքնակառավարվող առցանց դասընթացներ
Արդյունավետ բիզնես նամակագրություն
Այս առցանց ինտերակտիվ դասընթացը նպատակ ունի զարգացնել գրելու հմտությունները՝ ցանկալի արդյունքների հասնելու և վստահելիություն հաստատելու համար: Գրելը ոչ միայն ազդում է առաջադրանքները կատարելու ունակության վրա, այլև էական դեր է խաղում նամակ գրողի հեղինակության ձևավորման գործում:
1.5 ժամ
17․700 ՀՀ դրամ
Տեղեկատվության անվտանգություն
Այս վիդեո դասընթացը նպատակ ունի բարձրացնել ձեր կիբերանվտանգության պաշտպանությունը և ձեզ ավելի ուժեղ դարձնել: Կիբերհարձակվողները հաճախ օգտագործում են մարդկանց որպես թիրախ՝ շրջանցելու կազմակերպության տեխնիկական պաշտպանությունը: Ձեռք բերված գիտելիքներով դուք կկարողանաք պաշտպանել ձեր կազմակերպությունը, ձեզ և ձեր մտերիմներին:
45 րոպե
17․700 ՀՀ դրամ
Prompt ճարտարագիտություն (ChatGPT, Gemini և այլն)
Այս առցանց ինտերակտիվ դասընթացը նպատակ ունի զարգացնել Prompt (հրահանգ) գրելու հմտությունները և ներկայացնում է 6 ռազմավարություն և 16 մեթոդ՝ մեծ լեզվական մոդելների հետ (ChatGPT, Google Gemini և այլ մոդելներ) արդյունավետ աշխատելու նպատակով:
45 րոպե
9․900 ՀՀ դրամ
Վեբինարներ
Հաճախորդների սպասարկում
Դասընթացի նպատակն է ներկայացնել հաճախորդների սպասարկման կարևորությունն ու փուլերը, աշխատակիցների դերը և սպասարկման լավագույն փորձը:
3 ժամ
Անվճար
Էմոցիոնալ գրագիտություն
Այս վեբինարի նպատակն է ուսումնասիրել Էմոցիոնալ ինտելեկտի բաղադրիչներն ու բնութագրերը և բացահայտել ուժեղ հույզերը հաղթահարելու տեխնիկան։
3 ժամ
Անվճար
Ազդեցիկ վաճառքներ
Այս վեբինարի նպատակն է տիրապետել հաճախորդների կարիքները բավարարելու և սպասելիքները գերազանցելու գործընթացին՝ կառուցելով երկարաժամկետ հարաբերություններ:
2 ժամ
Անվճար