Բիուայզ ակադեմիան մասնագիտացած է էլեկտրոնային և առերես ուսուցման մեջ, որի նպատակն է հզորացնել կազմակերպությունները՝ հարմարեցնելով բոլոր լուծումները հաճախորդների կարիքներին: Կազմակերպչական զարգացման ավելի քան 12 տարի փորձառությամբ՝ Բիուայզ ակադեմիան ստեղծում է ինտերակտիվ ուսումնական ծրագրեր՝ հիմնված մեծահասակների ուսուցման մեթոդոլոգիաների և նյարդաբանության սկզբունքների վրա: Առկա է փորձառություն ՏՏ, ֆինանսական, սպասարկման, վաճառքների և այլ ոլորտներում։
Մեր նպատակն է ոգեշնչել անհատներին և կազմակերպություններին սկսել կիրառել նոր հմտություններ, վարքագծեր, մոտեցումներ և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու կատարողականը։ Ուսումնական լուծումների մշակման գործում կիրառվում են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ADDIE մոդելը, Բլումի տաքսոնոմիան և այլն:
Բիուայզը կերտում է լուծումներ ավելի պայծառ ապագայի համար։
Մեր առաքելությունն է տեղափոխել կազմակերպություններին իրենց կարողությունների հաջորդ մակարդակ՝ սպասարկելու ապագայի պահանջները։
Մեր տեսլականն է լինել միջազգային առաջատար խորհրդատվական կազմակերպություն՝ կյանքի կոչելու մեր առաքելությունն ու արժեքները։
Մեր արժեքներն են՝
Մշակված առերես կուրսեր
Մշակված առցանց ինտերակտիվ ասինքրոն վիդեո կուրսեր
Մշակված վիրտուալ սինքրոն կուրսեր
Դասընթացի երջանիկ մասնակիցներ
Կորպորատիվ ուսուցման և զարգացման ավելի քան 12 տարվա կուտակած փորձառություն՝ մասնավորապես էլեկտրոնային ուսուցման համակարգեր, բովանդակության մշակում և ուսուցանում, ինչպես նաև՝ կորպորատիվ մշակույթի զարգացում:
Բարձրորակ դասընթացների բազմազան տեսականի, որոնք նախատեսված են ոգեշնչելու, կրթելու և զարգացնելու հմտությունները, որոնք մատուցվում են փորձառու դասընթացավարների կողմից և առաջադեմ ռեսուրսների միջոցով:
Ե՛վ առցանց, և՛ անցանց դասընթացները նախատեսված են գոհացնելու անհատական նախապատվությունները՝ ապահովելով ուսուցման օպտիմալ արդյունքներ և անհատականացված կրթական փորձառություններ:
Կիրառելով մեծահասակների ուսուցման մեթոդներ և մոտեցումներ՝ մեր դասընթացները սովորողներին հնարավորություն են տալիս նշանակալից փոփոխություններ կատարել՝ զարգացնելով սովորություններ և հմտություններ անձնական ու մասնագիտական աճի համար:
Բացահայտե՛ք ուսումնական լուծումների հավաքածուն, որը նախագծված է մեր փորձագիտական թիմի կողմից՝ ձեր զարգացումը ապահովելու համար:
Որպես ուսուցման և զարգացման փորձագետ Միքայելն ունի ավելի քան 12 տարվա փորձ բովանդակության մշակման, կորպորատիվ թրեյնինգների, հեռավար ուսուցման համակարգերի և էլեկտրոնային դասընթացների ներդրման ոլորտում: Միքայելը վերապատրաստվել և կատարելագործվել է միջազգային մասնագետների և մենթորների կողմից: Նա ներդնում է իր հոգին և երևակայությունը յուրաքանչյուր նախագծի մշակման ընթացքում և իրականացրել է տասնյակ հաջողված նախագծեր և լուծումներ:
Ունենալով ավելի քան մեկ տասնամյակ փորձ HR կառավարման, ուսուցման և զարգացման, կորպորատիվ վերապատրաստման և կորպորատիվ հոգեբանության ոլորտում՝ Լիլիթը մասնագիտացած է բովանդակության մշակման մեջ և անցկացրել է բազմաթիվ կորպորատիվ դասընթացներ, ինչպես անցանց, այնպես էլ՝ առցանց: Նա հաջողությամբ մշակել և իրականացրել է ավելի քան 7 անցանց դասընթացներ և 4 վիրտուալ դասընթացներ՝ կիրառելով նորարարական ռազմավարություն՝ խթանելու աշխատակիցների ներգրավվածությունը և աճը:
Ունենալով ավելի քան 15 տարվա մեծ փորձ նախագծերի կառավարման ոլորտում տարբեր խոշոր արտադրություն իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպություններում, Ինգան հաջողությամբ ղեկավարել և իրականացրել է տարբեր մասշտաբների և բարդության ավելի քան 80 նախագծեր: Նրա փորձն ընդգրկում է ինչպես ավանդական, այնպես էլ Աջայլ նախագծերի կառավարման մեթոդոլոգիաները և պրակտիկաները, ինչպես նաև՝ PMP, SAFe, PSPO և PSM հավաստագրերը: Մասնագիտանալով խմբակային և անհատական վերապատրաստման, ինչպես նաև մենթորության մեջ, նա խորապես հավատարիմ է գիտելիքների փոխանակմանը և սովորողներին ուղղորդելու իրենց նախագծերի կառավարման ճանապարհին: Նա հետևողական է մանրուքներին և բծախնդիր՝ ապահովելով բովանդակության ամենաբարձր որակ իր բոլոր դասընթացներում:
Բացահայտեք հաճախորդի կարծիքները մեր մասին, որոնք ցույց են տալիս մեր կրթական ծրագրերի խորը ազդեցությունը՝ սկսած անձնական աճի պատմություններից մինչև կարիերայի վերափոխումներ:
Ինձ դուր եկավ դասընթացավարի կողմից նյութի ներկայացումը և մատուցվող նյութերի գործնականությունը, նոր հնարքները, հմտությունները, գաղափարները և վիճակագրական տվյալները:
Հմուտ դասընթացավարը կարողացավ ստեղծել ուրախ մթնոլորտ, որն օգնեց նոր գաղափարներ գեներացնել:
Մարգո
Ինձ դուր եկան մանրամասն քննարկումները, ներկայացված նյութը, հետաքրքիր ու ճիշտ ընտրված թեմաները։ Ամեն ինչ բացատրվեց օրինակներով։
Դասընթացը համակարգված էր և բովանդակալից, իսկ թեմաները բացատրվում էին հակիրճ և ճշգրիտ:
Պետրոս
Ինձ դուր եկավ դասընթացն ամբողջությամբ: Ինձ հատկապես դուր եկավ դասավանդման ինտերակտիվ ոճը, հաճելի ու ջերմ շփումը, տեղեկատվության հեշտ ու ճշգրիտ մատուցումը, քննարկումները։
Շնորհակալություն
Աննա
Եղե՛ք մշտապես տեղեկացված Բիուայզ նորությունների հետ
Thank You for Subscribing!
Thank you for subscribing to our newsletter! We're excited to keep you updated with valuable content. Stay tuned for the latest news and offers.